Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին տարածաշրջանում արտասահմանյան ուժերի ներկայությունը լարվածության հիմնական պատճառն է, հաղորդում է IRNA-ն:

«Սա մեր տարածաշրջանն է, եւ եթե մեր զինված ուժերը պետք է պարեկություն անցկացնեն, ապա դա պետք է անեն առանց խոչընդոտների»,-նշել է նա:

Մեկնաբանելով Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի երկարաձգման մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը՝ Մուսավին ասել է, որ նման հայտարարություններով Վաշինգտոնը համաշխարհային հանրության ուշադրությունը փորձում է շեղել Իրանի ժողովրդի նկատմամբ տնտեսական ահաբեկչությունից: