Ավստրալիայի քաղաքական առաջնորդներն ուղիղ եթերով հարգանքի տուրք կմատուցեն Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրանց թվում կլինի Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը, դաշնային պատգամավորներ Թիմ Ուիլսոնը, Ջոել Ֆիթցհիբբոնը, Թրենթ Ցիմմերմանը եւ Քրիսթինա Քենիլին, ինչպես նաեւ ստվերային գանձապահ Ուոլթ Սեքորդը, հաղորդում է Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն:
Կոմիտեն ողջունել է երկրի քաղաքական էլիտայի անդամների որոշումը:




























