Մարտին Հայաստանում գրանցվել է 35 բնակարանային գողություն, 12-ը՝ Երեւանում: Այս մասին ապրիլի 20-ին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:

Նրա խոսքով՝ 2019 թվականի մարտին գրանցվել է 108 բնակարանային գողություն: «Տարբերությունը ակնհայտ է»,-նշել է փոխոստիկանապետը:

Նա հայտնել է, որ մարտի 16-ից ապրիլի 16-ը Հայաստանում գրանցվել է 200 ՃՏՊ, ինչի հետեւանքով մահացել եւ վիրավորվել են մարդիկ: Մահացել է 17 մարդ, վիրավորվել է 399 մարդ: 2019 թվականին ՃՏՊ-ների հետեւանքով մահացել է 19 մարդ, վիրավորվել 501 մարդ: Տեսանկարահանող սարքերի միջոցով կազմվել է 21 000 արձանագրություն: 104 վարորդ զրկվել է վարորդական իրավունքներից: