Վրացական պատվիրակությունը «Եվրատեսիլ-2011» մրցույթին մասնակցելու համար Դյուսելդորֆ կմեկնի ապրիլի 30-ին, հաղորդում է «Եվրատեսիլ-Վրաստան»-ի պաշտոնական կայքը:

«Եվրատեսիլ-2011» մրցույթի 2 կիսաեզրափակիչ մրցույթները տեղի կունենան մայիսի 10-ին եւ 12-ին, իսկ փզրափակիչը կկայանա մայիսի 14-ին` Դյուսելդորֆում:

Eldrine խումբը, որը Վրաստանի ազգային ընտրական փուլում հաղթել է One more Day երգով, առաջին փորձը Գերմանիայում կանցկացնի մայիսի 1-ին, որից հետո վրացական խմբի անդամները մամուլի ասուլիս կտան:

Խմբի կազմում 6 կատարողներ են` Սոֆո Տորոշելիձեն, Միխայիլ Չելիձեն, Իրակլի Բիբիլաշվիլին, Դավիթ Չանգոշվիլին, Թամարա Շաքելաձեն եւ DJ Բեսո Ծախելաշվիլին:

Ընդհանուր առմամբ, այս տարի միջազգային այս մրցույթում կներկայացվի 43 երկիր: Հայաստանը մրցույթում կներկայացնի Էմմին իր Boom-boom երգով: