Փետրվարի 17-ից ի վեր արդեն երրորդ անգամ է, ինչ Goldman Sachs-ի փորձագետներն Apple-ի բաժնետոմսերի գնի անկում են կանխատեսում: Այս անգամ նրանք մեկ բաժնետոմսի նպատակային գինը 233 դոլար են սահմանել: Անցյալ հինգշաբթի աճուրդային օրվա ավարտին այն 20 տոկոսով ավելի ցածր էր, քան իրական գինը, հայտնում է BI-ը:
Apple ֆլագմանի վաճառքները երկրորդ եռամսյակում կնվազեն 36 տոկոսով, կանխատեսում է Goldman-ը: Համաճարակի պատճառով ընկերության հիմնական արտադրանքին` 40 000 ռուբլի արժողությամբ բյուջետային iPhone SE հեռախոսին, մատակարարման շղթայի աննախադեպ խախտում է սպառնում, հայտնում է HiTech+-ը:
Փետրվար ամսվա կեսին ընկերությունը հայտնել էր, որ Չինաստանում iPhone-ի թուլացած պահանջարկը եւ գործարանի աշխատանքի դադարեցումը ոչնչացրել են երկրորդ եռամսյակում նպատակների հասնելու հնարավորությունները: Բանկի վերլուծաբաններն ակնկալում են, որ Apple-ի այլ սարքերին վաճառքին նմանատիպ անկում է սպասվում 2020 թվականի ողջ ընթացքում:
Իսկ նախորդ ճգնաժամերի փորձը հուշում է, որ ընկերության արտադրանքի վաճառքի միջին գինը մոտ ժամանակներս կտրուկ կնվազի եւ կմնա նույնը 2021 թվականին: Շահույթի անկումը կարող է ստիպել ընկերությանը հանել 5G գործառույթը հաջորդ iPhone-ից, քանի որ սպառողների համար արդիական կդառնան առավել էժան սարքերը:




























