ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բոլոր 193 անդամ պետությունները համաձայնության են եկել բանաձեւի շուրջ, որը կոչ է անում ցանկացած պատվաստանյութի «արդար, արդյունավետ եւ ժամանակին» հասանելություն ապահովել, որ հետագայում կմշակվեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար, հայտնում է AFP-ն:

Բանաձեւում նաեւ ընդգծվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարեւոր, որոշիչ դերը, որը քննադատության էր ենթարկվել Միացյալ Նահանգների եւ մի շարք այլ երկրների կողմից` համավարակին արձագանքելու հետ կապված:

Բանաձեւում նշվում է միջազգային գիտական համագործակցության անհրաժեշտությունը` COVID-19-ը հաղթահարելու եւ համակարգմանն աջակցելու համար, այդ թվում` մասնավոր հատվածի:

Փաստաթուղթը նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ուղղված խնդանք է պարունակում` «որոշել եւ առաջարկել տարբերակներ, այդ թվում` արտադրությունն արագ ընդլայնելու մոտեցումներ եւ արտադրական եւ սպառողկաան շղթաների ամրացում, որոնք խրախուսում եւ ապահովում են կանխարգելի չդեղամիջոցների, լաբորատոր փորձարկումների, ռեագենտների եւ օժանդակ նյութերի, հիմնական բժշկական պարագաների, նոր ախտորոշիչ միջոցների, COVID-19-ի դեմ դեղամիջոցների եւ ապագա պատվաստանյութերի տարածման արդար, թափանցիկ, արդյունավետ եւ ժամանակին հասանելիությունը»: