ԱՄՆ նահանգների Դեմոկրատական կուսակցությունից նահանգապետները Սպիտակ տանը խնդրել են բողոքող ամերիկացիներին մեկուսացումը պահպանելու կոչ անել, հայտնում է BBC News-ը:

Միչիգանի նահանգապետ Գրեթհեն Ուիթմերը, մասնավորապես, հայտարարել է, որ սա «համաժովորդական ֆենոմեն է եւ պետական մակարդակով օգնություն է խնդրել»:

Նահանգապետը բողոքի ցույցերը «հրաշալի ամերիկյան ավանդույթ» է անվանել՝ միաժամանակ նշելով դրանց վտանգավորությունը COVID-19-ի իրավիճակի սրման հետ կապված՝ նույնիսկ նահանգի ավելի քիչ ախտահարված շրջանների համար:

Թրամփի աշխատակազմին համանման խնդրանքով է դիմել նաեւ Հյուսիսային Կարոլինայի նահանգապետ Ռոյ Քուփերը, որն իշխանություններին խնդրել է հանրությանը տեղեկացնել վարակումների շեմի նիշին հասնելու կարեւորության մասին, մինչեւ սահմանափակումների մեղմումը:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը նահանգապետներին խոստացել է նրանց խնդրանքը բավարարել:

Ավելի վաղ ԱՄՆ տարբեր նահանգներում ցույցեր էին ընթացել ընդդեմ սահմանափակումների, որ մտցվել էին COVID-19-ի տարածումը կանխելու համար:

Նշվում է, որ ցույցերին մասնակցել է մոտ 2 հազար մարդ, որոնց մեծ մասը հավանություն է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը: