Ապրիլի 21-ի դրությամբ եվս 1283 քաղաքացի ցանկանում է հայրենիք վերադառնալ: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը:
Նրա խոսքով՝ ԱԴ ընթացքում Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար քաղաքացի ԱՄՆ-ից, ՌԴ-ից, ԱՊՀ երկրներից, Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից:
Նա նշեց, որ համաքաղաքացիներին մեկուսացրել են բյուջեի, հայկական համայնքների, առանձին մեցենատների եւ նույնիսկ Հայ առաքելական եկեղեցու հաշվին: Այս պահին ԱՄՆ-ից չվերթների ծրագրեր չկան:
Պատասխանելով Թուրքիայում մնացած հայրենակիցների մասին հարցին, նա խնդրեց ողջ ինֆորմացիան փոխանցել ԱԳՆ հյուպատոսական բաժին:
«Գրեթե բոլոր երկրներում վիզաները երկարաձգում են: Պետք է դիմել դիվանագիտական ներկայացուցչություններ»,-նշեց Ավետ Ադոնցը:











