Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ ապրիլի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է ազգային հերոսի անունը կրող զբոսայգի, ծաղիկներ խոնարհել եւ հարգանքի տուրք մատուցել Թաթուլ Կրպեյանի կիսանդրու մոտ։

Նշենք, որ այգին գտնվում է Նոր Նորքի 1-ին զանգվածում: