ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 21-ին, կազմել է 480.87 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.65 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 520.93 դրամ (նվազել է 3.96 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 593.49 դրամ (նվազել է 8.31 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.28 դրամ (նվազել է 0.21 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  234.22  դրամ, ոսկի՝ 26,069.2 դրամ, պլատին՝ 12,043.6 դրամ: