Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինման փուլում է, բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, իսկ այս շաբաթ ավելի ուշ կհանդիպի Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ, հայտնում է Reuters-ը:
Վարչապետը COVID-19-ով հոսպիտալացվելուց հետո ներկայումս ապաքինվում է իր գյուղական նստավայրում: Վարչապետի պարտականությունները կատարում է ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը:
«Նա երեկ ցավակցական հեռագիր է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայում անչափ վշտալի կորուստներից հետո: Այսօր ավելի ուշ նա կզրուցի նախագահ Թրամփի հետ»,- լրագրողներին ասել է Ջոնսոնի մամուլի քարտուղարը:
Մամուլի քարտուղարի խոսքով՝ այս շաբաթվա ընթացքում ավելի ուշ Ջոնսոնը հանդիպելու է թագուհու հետ:
Սա կլինի վերջին երեք շաբաթում նրանց առաջին հանդիպումը:





























