Իրանում ցանկանում են շներին սովորեցնել հայտնաբերել նոր կորոնավիրուսը: Ինչպես հայտնում է Mehr-ը, շների մարզման կենտրոնը տարբեր ցեղատեսակների պատրաստման ծրագիր է նախատեսել վիրուսը հայտնաբերելու համար:

Նախագծի ներկայացուցիչ Համիդրեզա Շիրիի խոսքով` մարզումներն անցկացվում են իրանական բանակի աջակցությամբ: «Քանի որ շները կարող են 20 000 անգամ ավելի լավ են կարողանում հայտնաբերել հոտերը, քան մարդիկ, նրանք արդեն իսկ սովորեցրել են որոշ հիվանդություններ հայտնաբերել, այդ թվում` մալարիա»:

Նրա խոսքով` ծրագրի մեկնարկից անցել է երկու շաբաթ: «Հետազոտության առաջին փուլում մենք ապացուցեցինք, որ շները չեն վարակվում կորոնավիրուսով. այժմ շները աշխատում են անմիջապես վիրուսի հետ, բայց տարբեր փուլերում կատարված բազմաթիվ փորձարկումները ցույց են տալիս, որ դրանցից ոչ մեկը, ոչ էլ մարզիչները չեն վարակվել վիրուսով»: «Քանի որ մենք չգիտեինք, թե որ ցեղատեսակն է ամենալավն ունակ հայտնաբերել վիրուսը, մենք տարբեր ցեղատեսակներ օգտագործեցինք` լաբրադոր, ոսկե ռետրիվեր, գերմանական հովվաշուն եւ բորդեր կոլի»,- ասել է նա:

Շիրին հույս է հայտնել, որ թիմը ծրագրի հաջողության մասին կկարողանա հայտարարել առաջիկա 10 օրվա ընթացքում:

Նմանատիպ նախագծեր սկսել են մեկնարկել նաեւ այլ երկրներում, օրինակ` Մեծ Բրիտանիայում: Ըստ Business Insider-ի հրապարակման` կորոնավիրուսի համավարակին արձագանքելու շների ունակությունն ուսումնասիրում են Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցը (LSHTM), Դարեմի համալսարանը եւ Medical Detection Dogs կազմակերպությունը:

«Մենք դեռ չգիտենք` արդյոք COVID-19-ը հատուկ հոտ ունի, բայց գիտենք, որ շնչառական այլ հիվանդությունները փոխում են մեր մարմնի հոտը, այնպես որ հավանականություն կա, որ դա տեղի կունենա: Եվ եթե դա տեղի ունենա, շները կկարողանան այն հայտնաբերել: Այս նոր ախտորոշիչ գործիքը կարող է հեղափոխել մեր արձագանքը COVID-19-ին»,- նշել է LSHTM-ի հիվանդությունների վերահսկման  բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ջեյմս Լոգանը: