Պետերբուրգում ձերբակալվել են Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներ, ովքեր սպառնացել են դատավորին հենց դատավարության ժամանակ:

Երկու տղամարդ կալանավորել են քննվող քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել էր ՌԴ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով:

«Քննությունը պարզել է, որ մարտի 14-ին Պետերբուրգի քաղաքային դատարանի նիստերի դահլիճում 27-ամյա հայաստանցի Արտակ Հարությունյանը եւ Վրաստանի 40-ամյա քաղաքացի Արամ Ռաֆայելյանը, իրենց ծանոթի դատավճիռն ընթերցող դատավորի հացեին հնչեցրել են սպանության սպառնալիքներ», - ասվում է վարչության հայտարարոթյունում:

Հարությունյանին եւ Ռաֆայելյանին մեղադրանք է առաջադրվել, քրեական գործի քննությունը շարունակվում է, հայտնում է Պետերբուրգի Գլխավոր քնչական վարչությունը: