Ադրբեջանում պոտենցիալ քաղբանտարկյալների թիվն աճում է իշխանությունների կողմից այլախոհների նկատմամբ քաղաքականության խստացման պատճառով: Այդ մասին ապրիլի 28-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը:
Նրա խոսքով, 2010թ. դեկտեմբերին երկրում 60 քաղբանտարկյալ է եղել, սակայն այս տարվա սկզբից այդ թիվը կտրուկ աճել է:
Եթե ապրիլի 22-ին արձանագրվել է 24 ձերբակալված, ապա այսօր այդ թիվը հասել է 26-ի: Եւս 300 մարդ ենթարկվել է վարչական պատիժների: «Մուսավաթ» կոսւակցության գրասենյակում խուզարկությունը կարելի է գնահատել որպես բռնաճնշումների կանաչ լույս»,- ասել է իրավապաշտպանը:




























