Վրաստանում մեկ օրում ՁԻԱՀ-ից մահացել է 2 մարդ: 43-ամյա մի կին եւ 44-ամյա մի տղամարդ չափազանց ուշ են դիմել բուժման համար:
Այս տարվա ընթացքում իմունովարակի 132 նոր դեպք է գրանցվել: Հիմնականում ՁԻԱՀ-ով վարակվում են 35-40 տարեկան անձինք: Այս տարվա ընթացքում մահացել է 43 մարդ:



























