Թուրքիայի Թունջելի (Դերսիմ)  նահանգի Փուլումյուրի շրջանի լեռնային հատվածներում բախում է տեղի ունեցել թուրքական զինված ուժերի եւ PKK-ի զինյալների միջեւ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  թուրքական զինված ուժերը օդային հարվածների աջակցության գործողություններ են ձեռնարկել Փուլումյուրի շրջանի լեռնային հատվածում տեսադաշտում հայտնված քուրդ զինյալների դեմ։

Նշվում է, որ բախման ժամանակ սպանվել է 7 քուրդ զինյալ։