Մարակեշ քաղաքի սրճարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 14 մարդ, 20-ը վիրավորվել են: Այդ մասին հայտնում է Associated Press-ը` վկայակոչելով Մարոկկոյի ներքին գործերի նախարարությունը:

Մեկ այլ վարկածով պայթյունի պատճառը գազի բալոնն է:

Միեւնույն ժամանակ «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը հաղորդում է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է:

Զոհերից 11-ը օտարերկրացիներ են, հիմնականում եվրոպական երկրների բնակիչներ:

Lenta.ru-ն նշում է, որ երկրում գործում են իսլամական ծայրահեղականները: