Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար Ժանին Անյեսը հայտարարել է, որ իր աշխատավարձի մի մասը կնվիրաբերի երկրի կորոնավիրուսից տուժած բնակիչների օգնության հիմնադրամին: Նա այս մասին նշել է իր Twitter-յան էջում, հայտնում է Gazeta-ն:
«Ցանկանում եմ հայտնել, որ իմ աշխատավարձի մի մասը կնվիրաբերեմ որպես առաջին մուծում կորոնվիրուսից տուժած ընտանիքների օգնության ոչ մեծ հիմնադրամ»,- հայտնել է ժամանակավոր նախագահը:
Անյեսի խոսքով՝ իր օրինակին կհետեւեն նախարարները: Այսպես՝ երկրի պաշտպանության նախարար Ֆերնանդո Լոպես Խուլիոն հաստատել է Անյեսի խոսքը՝ հստակեցնելով, որ այդ նախաձեռնության շրջանակում կնվիրաբերի իր աշխատավարձի 50 տոկոսը:





























