Մինասի 2 որմնանկարները՝ «Երկանք» եւ «Թել են մանում», կտեղադրվեն «Զվարթնոց» օդանավակայանում։ Մշակույթի նախարարության ներկայացմամբ՝ կառավարությունն այսօր՝ ապրիլի 28-ին ընդունեց համապատասխան որոշում։
«Երկանք» որմնանկարը ներկայում գտնվում է Գյումրիի «Էլեկտրատեխնիկական գործարանի» նախկին ճաշարանի շենքում, իսկ «Թել են մանում» որմնակարը՝ Գյումրիի «Գալվանոմետր գործարան (Օմեգա)» գործարանի շենքում։ Այդ տարածքներում 2 որմնանկարներին էլ վտանգ է սպառնում։
Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ որոշ մշակույթի գործիչներն ընդդիմացել են որմնանկարները օդանավակայան տեղափոխելու ծրագրին։
«Ավելի լավ էր՝ փչանայի՞ն»,- կառավարության որոշումը հիմնավորեց վարչապետը։
Նշենք, որ «Երկանք» որմնանկարը տեղափոխվում է «Զվարթնոց» օդանավակայանի նախագահական համալիր, իսկ «Թել են մանում» որմնանկարը` «Զվարթնոց» օդանավակայանի նոր ուղեւորային համալիրի մեկնման սրահ։
Որմնանկարների տեղափոխման բոլոր ծախսերը հոգում է «Զվարթնոց» օդանավականը։ Որմնանկարները շարունակելու են մնալ պետական սեփականություն։





























