Մինչեւ 202-ի է հասել ԱՄՆ հարավային վեց նահանգներում մոլեգնած փոթորիկների եւ տորնադոների զոհերի թիվը: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով CNN հեռուստաալիքը:
Սակայն, տեղական իշխանությունների խոսքով, զոհերի թիվը կարող են աճել, քանի որ փրկարարները նոր դիակներ են գտնում փլատակների տակ:
Առավել տուժած նահանգների` Ալաբամյի, Արկանզասի եւ Թեննեսսի նահանգապետերը արտակարգ դրություն են մտցրել: Տարերքից տուժել են նաեւ Միսսիսիփի, Ջորջիա եւ Վիրջինիա նահանգները:




























