ՄԱԿ-ի ԱԽ-ում փաստաթուղթ են պատրաստում կորոնավիրուսի պայմաններում համընդհանուր զինադադարի մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Ինտերֆաքսը:
«Դուք գիտեք, որ նման նախաձեռնությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա այդ տեղեկության մասին հայտնել է նախագահ Պուտինին: Այժմ բոլոր երկրների դիվանագետները աշխատում են այդ համատեղ փաստաթղթի վրա»,-ասել է Պեսկովը:
«Այժմ ես չեմ կարող այլ մանրամասներ հայտնել: Փաստաթուղթը պետք է հաստատվի պետությունների ղեկավարների կողմից, այդ պատճառով պետք չէ շտապել»,-հավելել է նա:




























