Ապրիլի 29-ին Ռոստովի մարզում կայանալու է հայոց լեզվի առաջին օլիմպիադան: Այդ մասին «Յուժնի ռեգիոն» գործարար տեղեկատվության գործակալությանը հայտնել է մրցույթի կազմակերպիչներից մեկը` Պոլինա Խաչկինայան:
Ծրագրվում է օլիմպիադան անցկացնել երկու մակարդակներով` 8-9-րդ դասարանների աշակերտների համար եւ 8-11-րդ դասարանների համար:
Օլիմպիադային մասնակցելու են աշակերտներ Ռոստովից, Աքսայից, Շախտից, եւ այլ բնակավայրերից:




























