ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ այսօր՝ ապրիլի 22–ին, իր ցավակցություններն է հայտնել նրա ընտանիքի անդամներին և ընկերներին։ Նա ցավակցական գրառումը տեղադրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
«Մեծ ցավով և խորը ափսոսանքով տեղեկացա Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին։ Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում նրա ընտանիքին և ընկերներին։ Պարոն Շուգարյանն իր մեջ մարմնավորել է մտավորականի լավագույն գծերը` լայն աշխարհայացքով, ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ և հայրենասիրությամբ»,- ասված է Փաշինյանի գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 58 տարեկանում ապրիլի 21-ին կյանքից հեռացել է արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը։
It's with great sorrow and deep regret that I heard the news of Ruben Shugaryan's untimely demise. I express my deepest condolences to his family and friends. Mr. Shugaryan embodied the best features of an intellectual, with a broad worldview, active civic attitude and patriotism
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) April 22, 2020




























