Լավրովը մեկ նախադասությամբ հակադրվել է հայկական 4 անկյունաքարային պնդումներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Լավրովը մեկ նախադասությամբ հակադրվել է հայկական 4 անկյունաքարային պնդումներին։

Մեր պնդումները.

1. Բանակցություն չկա` քննարկում, կոնսուլտացիաներ են:

2. Փաստաթուղթ չկա սեղանին դրված:

3. Ժողովրդից որևէ գաղտնի բան չի կարող բանակցվել:

4. Փուլային տարբերակ չկա:

Լավրովի հայտարարությունը. «Ներկայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին գտնվում է փաստաթուղթ, որը փուլային կարգավորում է ենթադրում»: