Հայ-ռուսական հարաբերությունների հրապարակային քննարկումը կարող է նշանակել փոխադարձ վստահության պակաս: Այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ եւ դրան հաջորդած Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը, եւ այն, թե ինչպիսին կարող է լինել հաջորդող պատասխանը:
«Ինչ վերաբերում է Արցախի խնդրին, չեմ կարծում, որ հիմա դրա ժամանակն է։ Ե՛վ Ռուսաստանը, ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը շատ ավելի հրատապ խնդիրների առջեւ են կանգնած՝ ե՛ւ համավարակի առումով, ե՛ւ տնտեսական եղած ու սպասվող լրջագույն պրոբլեմների, ե՛ւ հնարավոր սոցիալական դժգոհությունների։ Ռեգիոնալ հակամարտությունները ամբողջ աշխարհում սառեցված են։
Պատասխանը, հավանաբար, ֆորմալ բնույթ է կրելու, ինչը եւ արվեց, սակայն կարծում եմ, որ Ռուսաստանը այլ խնդիրների պատասխանի է սպասում։
Մի բան է կարող մեզ անհանգստացնել, որ միջպետական հարաբերություններն արդեն դուրս են գալիս դիվանագիտական հարթությունից ու հրապարակային բնույթ են ստանում։ Դա կարող է նշանակել, որ փոխադարձ վստահության պակաս կա»,- նշեց Ստեփան Դանիելյանը




























