Համաճարակի առաջին փուլն ավարտվել է, բայց այդ տնտեսական հետեւանքները վերացնող 8րդ ծրագրի շահառուները, դրանք ոլորտային աշխատողներն են, իրենց չեն գտնում այդ համակարգում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտնեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Մարդիկ ամեն օր զանգահարում եւ հարց են բարձրացնում, թե երբ կավարտվի այդ գործընթացը, որպեսզի ՊԵԿ-ն այդ տվյալներն ամբողջությամբ համալրի, որովհետեւ մարդիկ օրեցօր ավելի շատ են սթրեսի մեջ ընկնում։ Մարդկանց փող ու սնունդ է պետք, սակայն իրենց տվյալները համակարգում։ Մարդիկ օգտվում են 8-րդ ծրագրից, բանկից մարդկանց զանգում են, մարդիկ մոտենում, որպեսզի ստանան իրենց 68 հազար դրամը, բայց ստանում են ավելի քիչ։ Սոցապ նախարարութունն այս հարցին կարծես թե պատասխան չունի, լռում է։ Հիմա մենք ո՞ւմ հարցնենք, եթե մարդիկ զանգում եւ մեզ են հարցնում»,- ասաց ԼՀԿ պատգամավորը։

Անի Սամսոնյանն ասաց, որ նույն ընկերության 5 գրանցված աշխատողներից 3-ը ստանում են 8-րդ ծրագրի օգնությունը, իսկ 2 աշխատակիցը մերժվում են։

«Կան կազմակերպություններ, որոնք ունեն գրանցված աշխատողներ։ Այդ մարդիկ պատահաբար որոշել են այդ 8-րդ ծրագրից եւ համակարգը հաստատել է։ Այնինչ այդ ծրագիրը չի ներառվում 8-րդ շահառուների ոլորտային խմբում»,- ասաց պատգամավորը։