Մենք առաջարկում ենք, որ եթե արտակարգ դրությունը տեւում է 2 ամիս, տնտեսվարողը այս երկու ամսվա ընթացքում հարկային պարտավորությունների չկատարման համար տույժեր չվճարի:
Ասենք, մարդը փող է դրել հյուրանոց է կառուցել, որը հիմա չի աշխատում ոչ իր մեղքով, ինքը դրա համար տոկոս չվճարի: Ֆորսմաժորի ժամանակ ավարտվում են բոլոր պայմանավորվածությունները:
Այս վիճակը շատ նման է հայտնի «Տիտանիկ» ֆիլմի նավին: Նենց չի, որ մենք ուզում ենք վնաս տանք, նավը խորտակվի, որովհետեւ մենք էլ ենք մեջը: Մեր առաջարկների իմաստն էն ա, որ նավը հնարավորինս ուշ խորտակվի, բայց մեկ է խորտակվելու է»,-ասաց Բագրատյանը, ինչն առաջացրեց ներկաների բուռն ծիծաղը:
«Այս համաշխարհային պանդեմիան շատ բան խորտակելու: Հիմա մենք ասում ենք՝ աջ պահի, ձախ պահի, մի խփիր ժայռին: Թե չէ հայտնվել եք «Տիտանիկի» միջի երաժիշտների դերում, արդեն նավը խորտակվում է, դուք նվագում եք:
Հիմա նավը վարում է իշխանությունը: Երբ ասում ես՝ լավ չես վարում, ասում է՝ դուրներդ չի գալիս իջեք նավից: Ո՞ւր իջնենք, չենք գնալու խեղդվենք: Քանի որ նավը մի հատ է, եկեք զգույշ առաջ տանենք, տեսնենք կհասցնե՞նք նավահանգստին»,-ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը:











