Մենք առաջարկում էինք 2-րդ, 3-րդ եռամսյակների համար դադարեցնել հարկային պարտավորությունների տույժերի հաշվարկը: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Նա դիմեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ նշելով. «Իմ ընկալմամբ դուք տեխնիկական խնդիրներ եք առաջ բերում: Այո, վերահաշվարկ արեք, եւ եթե անգամ ակտ են գրել, դրանք թող վերահաշվարկի ենթարկվեն: Այդ հնարավորությունը կա: Տեխնիկական խնդիրները առաջ բերելով չբարելավել տնտեսվարողի այսօրվա իրավիճակը, ընդունելի չէ»,-ասաց Թանդիլյանը:
Նշենք, որ ԱԺ-ն քննարկում է հարկային պարտավորությունների տույժերը կրկնակի նվազեցնելու վերաբերյալ օրինագիծը: ԼՀԿ-ն առաջարկում է ընդհանրապես հանել տույժերը արտակարգ դրության ընթացքում:




























