Երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը գնում էր Արցախի հարցի բանակցային գործընթացին որպես բանակցող մասնակցելու՝ Ադրբեջանի նախագահ Ալհամ Ալիեւն ու ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մտածում էին՝ «այս մարդը մեզ որտե՞ղ է քցում», իրենք էին լարվում։ Գիտե՞ք ինչու, որովհետեւ Սերժ Սարգսյանի երակներով այս գործ հոսում է։ Սերժ Սարգսյանը Ալիեւին տարբեր հարթակներում ստորացնում էր, եւ այդ փայլուն հաջողության շնորհիվ կարողացավ «Իսկանդեր» բերել Հայաստան։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ֆեյսբուքյան լայվով ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ հիմնադիր Նարեկ Սամսոնյանը։
«Վաղուց գիտենք՝ ինչ է տեղի ունենում Արցախի հակամարտության սեղանին, պարզապես ես ինձ հեռու եմ պահում այս թեմայից։ Կաշխատեմ մասնագիտականին շատ չխառնվել, օրինակ՝ Դավիթ Շահնազարյանը անցած տարվանից բազմիցս ասել է, որ բանակցային սեղանին գտնվում է Ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը։ Դավիթ Շահնազարյանը գիտի՝ ինչ է այդտեղ գրած։ Իմ իմանալով այդտեղ շատ վատ բաներ է գրված։ Այդ տղան 2 տարի այդ փաստաթղթով է բանակցում, նա անընդհատ սրիակայաբար, լկտիաբար խաբում է բոլորիս, որ չկա ոչ մի փաստաթուղթ, մենք հայ ժողովրդի թիկունքի ետեւում երբեք չենք բանակցում։ Երեկ այս տղան ընկավ իր լարած թակարդի մեջ։ Լավրովն ասաց՝ արցախյան համակարտության բանակցային սեղանին է գտնվում հակամարտության փուլային տարբերակը։ Երբ մենք սրա մասին ասում էինք եւ ասում էինք՝ Նիկոլն Արցախը հանձնում է, մարդիկ մտածում էին, որ Նիկոլն Արցախը դնում է թեւի տակ եւ տանում ընկերոջն ասում է՝ առ քեզ էս բանալիներն, էս էլ՝ հողը։ Իրենց քարոզիչներն այսպես պրիմիտիվացրել էին։ Սակայն այս մարդն արցախը հանձնում է մեր թիկունքի հետեւում շնաբարո դուսպրծուկի նման՝ սխալ, բանակցային խայտառակ, աբսուրդ վիճակի հասցնելով հայկական կողմի շուրջ. ինքը չգիտի՝ դա ինչ է։ Ես գիտեմ Հայաստանում արցախյան հակամարտության կարգավորման բազմաթիվ մասնագետների, շփվել եմ մարդկանց հետ, որոնք 30 տարի այս ամենի մեջ են եղել։
Հիմա այս տղան եկել ու զրոյացրել է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի սարքածը եւ իր գեղցի շուստրիությամբ խաբում է, նա պայմանավորվե; է այնտեղ, որ ոչ ոք չի ասելու, որ փաստաթուղթ են բանակցում։ Սերժ Սարգսյանին էլ մեղադրում է զիջելու, հողեր հանձնելու մեջ»,- ասաց նա։
Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի գիտելիքները՝ Արցախի բանակցության վերաբերյալ կարելի է օգտագործել այս բանակցությունների ընթացքում.
«Սերժ Սարգսյանին կանչել էիք ապրիլյան հանձնաժողով՝ մանկապարտեզում հարցաքննության, դրանից հետո երեւի հասկացել եք՝ ով է իրականում Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը ձեր պատկերացրած պատերազմն ու իրական պատերազմը դասագրքային դրել է ձեր դիմաց։ Եվ արցախյան համակարտության այս գործընթացում փոխարենը օգտագործեք այդ մարդու պատրաստակամությունը։ Մենք երբեւէ բանակցային գործընթացում նման վատ վիճակում չենք եղել։
Էն Զորիկ Մնացականյանին էլ սարքեցիք ոչնչություն, սարքեցիք դիվանագիտական թափոն։ Երեկ ինչ էր պատասխանում Զոհրաբ Մնացականյանը… Ռուբեն Ռուբինյանը որ դուրս է գալիս եւ ասում՝ բանակցային սեղանին փաստաթուղթ չկա, լավ դու հիմա՞ր եք, ո՞ւմ եք խաբում։ Հասցրիք նրան, որ Լավրովը ձեր դեմքին ճպցրեց այդ ամենը։ Ասաց՝ այդ գազի գինը որ սկսում եք հիշել մենակ այդ ժամանա՞կ եք հիշում ռազմավարական գործընկերության մասին. քանդեցիք հայ-ռուսական հարաբերությունները։ Լավրովը հո Լարիսը կամ Սորոսը չի՞»։
Նարեկ Սամսոնյանը համոզված է, երբ Սերժ Սարգսյանին կանչել են ԱԺ քննիչ հանձնաժողով՝ հարցաքննության, Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով հետեւել է այդ գործընթացին. «Ասում են՝ Անդրանիկ Քոչարյանին էլ հետո կանչել ու հոգնա ես արել, որ Սերժ Սարգսյանին շատ դեմ չեն տվել պատին։ Պարոնայք նախագահներ, այս տղային հեռացնելու ժամանակն է, մենք աղետի առաջ ենք կանգնած։ Ձեր լռության ներքո մենք կկորցնենք Ղարաբաղը։ Վաղը մյուս օրը որ պատերազմ եղավ, ինքը թողելու է թռնի ու ձեր վրա է մնալու այդ պատասխանատվությունը»։











