Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ Իրանի հանդեպ նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները պետք է նախազգուշացում լինեին Թեհրանի համար, հայտնում է Reuters-ը։

«Նախագահը կարեւոր նախազգուշացում է արել իրանցիներին, նա ընդգծել է, որ մեր բոլոր նավերը պահպանում են ինքնապաշտպանության իրավունքը»,- Պենտագոնում լրագրողներին հայտնել է Պաշտպանության փոխնախարար Դեւիդ Նորքվիսթը։

Նույն ճեպազրույցում ՌՕՈՒ գեներալ Ջոն Հայթենը հայտարարել է, որ իրեն դուր է եկել նախագահի հայտարարությունը։ «Ոչ ոք չպետք է կասկածի, որ հրամանատարները իրավունք ունեն արձագանքել ցանկացած թշնամական գործողությունների կամ մտադրությունների»,- ասել է Հայթենը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը Twitter-ում գրել էր, թե իրանական ռազմական կատերները ոչնչացնելու հրաման է տվել, եթե դրանք հետապնդեն ամերիկյան նավերին։