Վերջին մեկ շաբաթվա ընթացքում օրական հաստատված դեպքերը` 48, 42, 47, 43, 48, 62, 72: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանը՝ նկատի ունենալով նոր կորոնավիրուսով վարակվածների վիճակագրությունը:

«Մեկ շաբաթ առաջ տանը չմնալու արդյունքը երևում է այսօր, և մեկ շաբաթից էլ կերևա այս մի քանի օրվա տանը չմնալու արդյունքը: Գիտեմ, որ ձանձրալի է, գիտեմ, որ աշխատել եք ուզում, սակայն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում տանը մնալով` դուք կոտրում եք վարակի տարածման շղթան», գրել է նախարարի խորհրդականը:

Աշոտ Սարգսյանը նշել է, թե հաճախ է տեսնում դժգոհություններ այն մասին, որ պետությունը խիստ չի. բայց եւ  վստահեցրել.

«Ինչքան էլ ոստիկանությունը բոլորին տուն ուղարկի, միևնույն է, մարդիկ շարունակում են շենքերում իրար հետ շփվել, տնետուն գնալ, բակերում հավաքվել... », ամփոփել է Ա.Սարգսյանը: