Երեւանում այսօր` ապրիլի 28-ին, ժամը 19-ի սահմաններում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի շենքում դժբախտ դեպք է տեղի ունեցել:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Օպերայում պետք է տեղի ունենար համերգ, սակայն համերգից առաջ պարապմունքի ժամանակ, դահլիճում, բեմի վրա հանկարծամահ է եղել 61-ամյա Համլետ Մուրադյանը: Նա պարի պետական անսամբլի ակորդեոնիստն էր:
Այս պահին դեպքի վայրում է ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են հրավիրել դատական բժշկին եւ քննիչին: Նախնական զննությամբ դիակ վրա բնության հետքեր չկան:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























