ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Չինաստանին կոչ են արել փակել վայրի կենդանիների վաճառքի «թաց շուկաները»` մատնանշելով այդ շուկաների եւ զոոնոզային վարակների միջեւ կապը, հայտնում է Reuters- ը:
«Հաշվի առնելով թաց շուկաներում վայրի կենդանիների ապօրինի առեւտրի եւ զոոնոզային հիվանդությունների սերտ կապը` Միացյալ Նահանգները Չինաստանի ժողովրդական հանրապետությանը կոչ են արել ընդմիշտ փակել իր թաց շուկաները եւ վայրի կենդանիների վաճառքի բոլոր շուկաները»,- հայտարարել է Մայք Պոմպեոն:
Նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման կենտրոն է համարվում Չինաստանի Ուհան քաղաքի «թաց շուկաներից» մեկը: Վերջին տվյալներով` աշխարհում կորոնավիրուսից ավելի քան 180 000 մարդ է մահացել, վարակվել է ավելի քան 2.6 միլիոն մարդ:





























