Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում բարեփոխումներ անցկացնելու կոչով: Մասնավորապես, նրա կարծիքով, ԱՀԿ-ին անհրաժեշտ է «զինման տեսուչների» լիազորություններ շնորհել համավարակի դեմ պայքարում:
Վարչապետը համաշխարհային առաջնորդներին, այդ թվում` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, կոչ է արել ՄԱԿ-ի այս գործակալությանն ավելի ուժեղ լիազորություններ շնորհել` ապագայում համավարակի բռնկման դեպքում պաշտպանության համար:
«Եթե մենք նման իրավասություն ունենանք, դա պոտենցիալ կերպով կարող է հազարավոր, եթե ոչ հարյուր հազարավոր կյանքեր փրկել: Մեզ այդպիսի իրավասություն է պետք»,- ասել է Մորիսոնը Sky News-ին տված հարցազրույցում:





























