Ավստրալիայի միջազգային սահմանները փակ կմնան առնվազն 3-4 ամիս` երկիրը կորոնավիրուսի համավարակից պաշտպանելու նպատակով, գրում է Bloomberg-ը:
Սահմանների փակումը, ամենայն հավանականությամբ, վերջինը կդառնա Ավստրալիայում հանվող սահմանափակումներից, որոնք մտցվել են նոր տեսակի կորոնավիրուսի կապակցությամբ, նույնիսկ եթե այլ սահմանափակումները մեղմացվեն, Ավստրալական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ավստրալիայի գլխավոր սանիտարական տեսուչ Բրենդան Մյորֆին:
Ըստ նրա` կառավարության կողմից երկրում համավարակի դեմ պայքարին ուղղված միջոցառումների քննությունը դեռ շարունակում է դիտարկվել բացառիկ հանգամանքների համատեքստում:
«Միջազգային իրադրությունն այս պահին այնպիսին է, որ սահմանների հետ կապված միջոցառումների ցանկացած թուլացում կարող է շատ ռիսկային լինել»,- շեշտել է Մյորֆին:





























