Փասադենայի քաղաքապետ Թերի Թորնեքը քաղաքային խորհրդի նիստի ժամանակ Հայոց ցեղասպանության մասին թռուցիկ է հրապարակել, հաղորդում է Pasadena Now-ն:

«1915 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայի կառավարությունը հայ ժողովրդի նկատմամբ կատարեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որը շարունակվեց մինչեւ 1923 թվականը եւ հանգեցրեց մեկուսկես միլիոն հայերի մահվան: Եվ քանի որ հիշողությունները ժամանակի հետ ջնջվում են, կարեւոր է հիշել տեղի ունեցած մարդկային ողբերգությունների մասին »,-ասել է նա: