Այն կազմակերպությունները, որոնք չեն աշխատել, չեն գեներացրել հարկման օբյեկտներ, հետեւաբար, չեն ունենալու հարկային պարտավորություններ: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք մանրածախ առեւտրով զբաղվող տնտեսվարողների համար հարկային արտոնություններ կսահմանվեն, որոնք այս օրերին չեն աշխատում:

«Հարկերի չեղարկում, կասեցում կամ ներում նախատեսող արտոնություններ այսօր չեն քննարկվում: կարող են քննարկվել հարկային  արձակուրդներ տրամադրելու միջոցառումներ: Ոչինչ բացառել պետք չի, բայց հարկային արձակուրդների թեմա կարող է քննարկվել՝ ելնելով նրանից, թե դեպքերի զարգացումն ինչ ընթացք է ստանում»,-ասաց Անանյանը: