Մարտ ամսվա տվյալներով, փետրվարի համեմատ արձանագրվել է աշխատատեղերի աճ, ոչ թե նվազում՝ շուրջ 3700 աշխատատեղով: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Ավելի ստույգ 619,9 հազար աշխատատեղ հայտարարագրվել է ապրիլի 21-ի դրությամբ՝ մարտի տվյալներով  եւ 612,2 հազար աշխատատեղ հայտարարագրվել է մարտի 21-ին՝ փետրվարի տվյալներով:

Հունվարի համեմատ փետրվարին աշխատատեղերի աճտը եղել է 14,4 հազար, եւ 3700 աճը մենք համարում ենք, որ պայմանավորված է համաճարակային իրավիճակով: Մեր կարծիքով այդ ազդեցության ավելի լավ պատկերը կունենանք մայիսի 21-ին՝ ապրիլի  հաշվարկներն ունենալուց հետո»,-ասաց Անանյանը: