Շուրջ երկու շաբաթ ինքնամեկուսացման մեջ գտնվող Ասկերանի շրջանի արտադրամասի աշխատակիցներն այսօր՝ ապրիլի 23-ին, դուրս կգան ինքնամեկուսացումից: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական կենտրոնը:
ՀՀ այն քաղաքացին (բեռնափոխադրող), որը շփվել էր նրանց հետ, թեստավորվել է և նրա մոտ վարակը չի հաստատվել:





























