Ապրիլի 24-ին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով: Տեղ-տեղ հնարավոր են ամպրոպ եւ կարկուտ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վ:

«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին տեղեկացնում են, որ Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչեւ 15-17 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +4+6, վաղը ցերեկը՝ +10+12։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+5,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+5,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +7+10,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+5,

Լոռիում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +2+7,

Տավուշում գիշերը 0+4, ցերեկը՝ +3+8, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+5,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +9+11,

Արարատում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +10+13, 

Արմավիրում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +10+13,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+5,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +10+13,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +8+12,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +2+5,

Արցախում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +2+5 (հովիտներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +8+12):