Թերթը գրում է, որ միջազգային մամուլը քննադատաբար է արձագանքել Կարսում Թուրքիայի վարչապետ Էրդողանի «հրեշավոր եւ տգեղ» անվանած՝ հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող «Մարդկության հուշարձանը» քանդելու գործողությանը:
Ֆրանսիական AFP-ն հայտնում է, որ իսլամական արմատներով վարչապետ Էրդողանը, «հրեշավոր» բնութագրելով հուշարձանը, «քննադատական փոթորկի» ճանապարհ է բացել: Դրա պատճառը մոտեցող ընտրություններից առաջ ազգայնական քաղաքացիներին գոհացնելն է:
The Wall Street Journal-ը գրում է, որ Թուրքիայի վարչապետը երկու երկրների միջեւ բարեկամության հուշարձանը հրահանգել է քանդել` դրանով ցույց տալով, որ Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու եւ սահմանները բացելու ջանքերը խորապես սառեցված են:





























