Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի կառավարման եւ քաղաքականության ֆակուլտետի դեկան, քաղաքական գիտությունների դոկտոր Հենրի Տիգրանի Սարդարյանը Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ է ընտրվել ՄԱԿ-ի պետական կառավարման հանձնաժողովում: Այս մասին հաղորդվում է ՌԴ ԱԳՆ-ի ՄՄՀՊԻ-ի կառավարման եւ քաղաքականության ֆակուլտետի պաշտոնական խմբում «Վկոնտակտե» սոցիալական ցանցում:

«ՄԱԿ-ի Տնտեսական եւ Սոցիալական խորհուրդը կողմ է քվեարկել կառավարման եւ քաղաքականության ֆակուլտետի դեկանի, քաղաքական գիտությունների դոկտոր Հենրի Տիգրանի Սարդարյանի նշանակմանը Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի պաշտոնում ՄԱԿ-ի պետական կառավարման փորձագետների հանձնաժողովում: Հենրի Սարդարյանի թեկնածությունն առաջադրվել էր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կողմից եւ աջակցություն էր ստացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի կողմից:

ՄԱԿ-ի Պետական կառավարման փորձագետների հանձնաժողովը ստեղծվել է ՄԱԿ-ի Տնտեսական եւ Սոցիալական խորհրդի կողմից 2001/45 բանաձեւի համաձայն եւ բաղկացած է 24 անդամից, որոնք յուրաքանչյուր տարի հանդիպում են ունենում Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում»,- նշվում է հաղորդագրության մեջ: