Հայաստանի իշխանությունները լռում են այն մասին, որ պարարտանյութերի գները վերջին մեկ ամսվա ընթացքում կտրուկ աճել են, եւ աճը դեռ շարունակվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց է Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը:
Նա պարզաբանեց, որ եթե հունվար եւ փետրվար ամիսներին փոփոխություններ չեն եղել, ապա մարտ եւ ապրիլ ամիսներին գների լուրջ տատանումներ են սկսվել: «Հունվար ամսվա վերջին վրացական պարարտանյութերն արժեին 5800 դրամ, իսկ այժմ` արդեն 8000 դրամ:
Պարարտանյութերի շուկան, ինչպես եւ թունաքիմիկատներինը, Հայաստանում չի վերահսկվում: Դրա արդյունքում տուժում են ֆերմերները»,- նշեց Արտակ Սարգսյանը: Նա շեշտեց պարարտանյութերի սուբսիդավորված եւ ֆիքսված գների սահմանումը պետության կողմից, ինչպես նաեւ` դիզելային վառելիքի: «Սակայն այս խնդիրները լուծելու համար ոլորտով պետք է կոմպետենտ մարդիկ զբաղվեն, ինչը դեռ չկա»,- եզրափակեց ՀԿ ղեկավարը:




























