Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ ծաղկեպսակ տեղադրելով։
«Ինչպես ամեն տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ապրիլի 24-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից ծաղկեպսակը գտնվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ»,- Facebook-ի իր էջում գրել է դեսպան Ջոնաթան Լաքոթը՝ հիշեցնելով, որ ֆրանսիայում ապրիլի 24-ը նույնպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։
«Ոգեկոչումը Հայաստանում կսկսվի ապրիլի 23-ի երեկոյան, երբ 21։00 կհնչեն զանգերը, եւ բնակիչները կհանգցնեն լույսերը բնակարաններում եւ կգնան լուսամուտների մոտ՝ մոմերով ու լապտերներով։ Քայլ, որ կարող է անել յուրաքանչյուրը, որտեղ էլ նա գտնվի՝ հիշատակի տուրք մատուցելով զոհերին»։




























