Ուկրաինայի ՆԳ նախարարն իր Twitter-յան միկրոբլոգում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, 1915-1924 թվականների միլիոնավոր զոհերի համար ցավի ու վշտի… ողբերգության 105 տարի… Ողբերգություն, որն աշխարհը այդ ժամանակ նախընտրեց չնկատել: Բայց անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում: Հիշե՛լ, որ այլեւս երբեք թույլ չտրվի կրկին»,- նշել է նա:
24 квітня - день пам'яті геноциду вірмен, день болю і скорботи за мільйонами загиблих з 1915 по 1924... 105 років трагедії... Трагедії, яку світ тоді вирішив не помітити. Але безкарність породжує нові злочини! Пам'ятати, щоб не допустити николи знов! pic.twitter.com/rNRg7eDFgu
— Arsen Avakov (@AvakovArsen) April 24, 2020





























