Հայ առաքելական եկեղեցին վաղը` ապրիլի 30-ին տոնում է սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակը:
Արարատյան թեմի մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ այդ օրը Կոնդի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Կճոյանի հանդիսապետությամբ կմատուցվի ուխտի տոնական Պատարագ:
Բացի այդ, կօծվեն եկեղեցու բակում տեղադրված Ջուղայի ոչնչացված խաչքարերից 2 նմուշի եւ Հովհանավանքի քարե խաչի կրկնօրինակները:
Կրկնօրինակված խաչքարերն ու քարի խաչը քանդակվել եւ կանգնեցվել են Հովհաննես Հովսեփյանի նվիրատվությամբ:




























