Իսրայելի Կնեսետի պատգամավոր Յաիր Լապիդը Twitter-ի իր միկրոբլոգում հայերեն գրառում է արել, որտեղ անդրադարձել Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Ինչպես նախորդ տարիներին մենք օրինագիծ ենք առաջարկել ի հարգանք հայոց ցեղասպանության։ Դա մեր բարոյական պարտքն է որպես հրեական պետություն»: