Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Իր թվիթերյան գրառման մեջ նա հարգանքի տուրք է մատուցել «այս նողկալի հանցագործության» զոհերի հիշատակին` աջակցություն հայտնելով ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին: