Հիշողություններ կան, որոնք նույնիսկ կարանտինի ժամանակ չի կարելի մոռանալ: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Լորան Վոքյեն այս մասին ապրիլի 24-ին նշել է Facebook-ի իր էջում՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ:
«Ես ոչինչ չեմ մոռացել Ծիծեռնակաբերդում արարողության մասին»,- նշել է նա՝ հավելելով. «Եվ ես չեմ մոռանում Արցախի ճակատագիրը, որի հետ մեր տարածաշրջանը համագործակցում է, եւ որին աջակցում է»,- նշել է նա իր Facebook-յան էջում:




























