Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն առաջին անգամ նշվում է վիրտուալ աշխարհում: Այս մասին տեսաուղերձում նշել է Եվրախորհրդարանի նախկին անդամ Ֆրենկ Էնգելը:
«2020 թվականի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, բայց ոչ այնպիսին, ինչպես մյուսները: Այն առաջին անգամ տեղի է ունենում վիրտուալ աշխարհում»,- նշում է նա:
«Ես ուրախ եմ, որ 2 տարի առաջ փոքր ավանդ ունեցա իմ սեփական երկրի՝ Լյուքսեմբուրգի կողմից Ցեղասպանության ճանաչման մեջ: Եվ ես ուրախությամբ կմասնակցեի հիշատակի օրվան նաեւ այս տարի: Դա անհնար է, մենք բոլորս դա գիտենք, եւ բոլորս գիտենք՝ ինչու»:
«Բայց միաժամանակ բոլորս գիտենք, որ դա նշանակություն չունի: Ցեղասպանությունը տեղի է ունեցել: Եվ Ցեղասպանությունը երբեք չպետք է կրկնվի: Այնպես որ, եկեք այս անգամ վիրտուալ, բայց ավելի համոզիչ ոչ միայն հիշենք, այլեւ պահանջենք, որ սա երբեք չմոռացվի, եւ որ սա երբեք չկրկնվի»,- ամփոփել է Էնգելը:











